jkjhkjhkj

27-06-2017 11:15 2162

IMG 1552 1

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարերի խորքից եկող եղբայրական հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամության վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ուրախալի է իր հույն գործընկեր Նիկոս Կոձիասի՝ Երևան կատարած այցից կարճ ժամանակ անց, ըստ ձեռք բերված համաձայնության, ընդունել Հունաստանի փոխարտգործնախարարին՝ արտերկրում հայկական և հունական համայնքների միջև համագործակցության հարցերը քննարկելու համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Փոխնախարար Քուիքը տեղեկացրեց, որ, ի կատարումն երկու երկրների արտգործնախարարների պայմանավորվածության, աշխատանքներ են ընթանում հայ-հունական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կիպրական հիմնխանդրի հանգուցալուծման գործընթացին, մերձավորարևելյան զարգացումներին և դրանց հետևանքով առաջացած միգրացիոն ճգնաժամին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր