jkjhkjhkj

06-07-2017 14:56 2602

kk 2

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար։

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկումից հետո լրագրողների հետ հարցազրույցում նա նշեց, որ ԵԱՏՄ շուկայում երեք տեսակ սահմանափակումներ կան: <<Առաջինը խոչընդոտներն են, ինչը նշանակում է, որ անդամ երկրներն իրենց ազգային օրենսդրությունը չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Երկրորդ տիպի սահմանափակումների օրինակ է վարորդական իրավունքի վկայականի ճանաչումը Ռուսաստանում և Ղազախստանում: Որքան էլ բիզնես շրջանակները բարձրաձայնում են այս խնդիրը, սակայն սա ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում>>,- ասաց նա:

Կարինե Մինասյանի խոսքով՝ երրորդ տիպի սահմանափակումները բացառություններն են, որոնք ֆիքսված են պայմանագրերում։ Նա նշել է, որ Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ, սակայն պարտավորություն է ստանձնել մի քանի տարում վերացնել դրանք։

Անդրադառնալով ակցիզային օրենսդրության ներդաշնակեցման թեմային՝ Կարինե Մինասյանը նշեց, որ այս խնդիրը ԵԱՏՄ մակարդակով դեռևս չի կարգավորվել, և յուրաքանչյուր երկիր ինքն է իրականացնում իր ակցիզային քաղաքականությունը

 

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր