
Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանը Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հայտարարեց, որ չնայած շրջակա միջավայրի բացասական ազդեցություններին և համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող երևույթներին՝ Հայաստանի ապրանքաշրջանառության և արտահանման ծավալների աճի օրինակը, ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ին միանալը ճիշտ ճանապարհ է:
«ԵԱՏՄ բոլոր երկրների ցուցանիշները համեմատելով՝ նկատելի է, որ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը ամենացածր ցուցանիշն է արձանագրել: Չնայած Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ոչ մեծ թվերին, 46 տոկոս աճ է գրանցվել: Դրա համար մեզ հարկավոր է շարունակել աշխատանքները` ցույց տալու համար, որ մենք գիտակցված ենք ընտրել այդ ճանապարհը և նպատակասլաց կերպով լուծում ենք այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև»,- ընդգծեց դիվանագետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



