
Ամերիկյան խոշորագույն Microsoft կորպորացիան նախատեսում է իր վերակառուցել իր բիզնեսը, որի արդյունքում կկրճատի մի քանի հազար աշխատակցի:
Ընկերությունն արդեն սկսել է որոշ աշխատակիցների ծանուցել, որ նրանք կարող են պոտենցիալ կերպով հայտնվել կրճատումների տակ: Ընկերությունում չեն հայտնում, թե քանի մարդ կարող է մնալ գործազուրկ: Սակայն, CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ կրճատումները կվերաբերեն առնվազն 3 հազար մարդու, որոնք հիմնականում զբաղված են վաճառքների ոլորտում: Այդ թվի 75% բաժին կընկնի ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող աշխատողներին: Միացյալ Նահանգներում Microsoft-ում աշխատում Է 70 հազարից փոքր-ինչ ավելի, աշխարհում՝ 120 հազարից ավելի մարդ:
1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի եւ Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի, անհատական համակարգիչներից մինչև շարժական հեռախոսների համար ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն Է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում Է Ռիչմոնդ քաղաքում (Վաշինգտոն նահանգ): Կորպորացիայի շուկայական կապիտալացումն ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ կազմել Է ավելի քան 530 միլիարդ դոլար:
Область прикрепленных файлов
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



