
Հայտնի են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև մարտի 12-ն անցկացված Ամանորյա տոների և Բանկի 25-ամյակի կապակցությամբ Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր մրցանակակիրները` հաղորդում է Արմենիա ԹիՎի-ն:
Միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված ակցիայի գլխավոր երկու մրցանակները՝ «ABB-25 ՏԱՐԻ Հավատարիմ Հաճախորդ 24 գրամանոց ոսկյա հուշամեդալները հանձնվեցին առավելագույն քանակությամբ գործարք իրականացրած երկու հաճախորդի՝ Բանկի «Նոր-Հաճըն մասնաճյուղի հաճախորդ Սաշիկ Միրաքյանին և «Ագարակ մասնաճյուղի հաճախորդ Լիանա Դավթյանին:
Ակցիայի շրջանակներում փոխանցման գործարք իրականացրած բոլոր հաճախորդները Բանկից հեռացել են մրցանակներով՝ ստանալով Բանկի կողմից մատուցվող մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն (անհատական պահատեղեր, ավանդներ,ոսկու գրավով վարկ, պլաստիկ քարտեր...): Ակցիայի շրջանակներում թվով 60 հաճախորդ 25,000 ՀՀ դրամի չափով ավանդ է շահել, որոնց անունով ձևակերպվել են ավանդներ՝ ընդհանուր 1,500,000 ՀՀ դրամ ֆոնդով, ինչպես նաև բազմաթիվ հաճախորդներ ստացել են Master Card և VISA նվեր քարտեր:
Միջոցառման ժամանակ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հուշամեդալների հետ միասին շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին, շնորհակալություն հայտնելով նրանց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայություններից օգտվելու և Բանկին վստահելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին նաև «Նոր-Հաճըն և «Ագարակ մասնաճյուղերիկառավարիչները՝ իրենց մասնաճյուղերի հաճախորդների ուրախությունը կիսելու և նրանց շնորհավորելու համար:
Հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ բանկայինծառայություններին զուգահեռ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն առաջնորդվելով կորպորատիվ արժեքներով, շարունակում է իր գործունեությունը՝ նորանոր անակնկալներ մատուցելով իր հավատարիմ հաճախորդներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



