Հիմնանորոգումից և վերազինումից հետո Կոնվերս Բանկը վերաբացել է «Մեծամոր» մասնաճյուղը:
Այդ մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ եւ այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ եւ վճարային տերմինալ:
Զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել եւ «Մեծամոր» մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը մինչեւ 60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից, սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից:
Բանկը նաև տեղեկացնում է, որ մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Երեւանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում եւ արդիականացում, ինչպես նաեւ նոր մասնաճյուղերի գործարկում:
Այժմ Երևանում և մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


