jkjhkjhkj

28-07-2017 10:55 2501

IMG 1635

 

Հայբիզնեսբանկն ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակում ստորագրել են համագործակցության պայմանագիր:

Պայմանագրի համաձայն՝ Հայբիզնեսբանկը ծրագրի ընթացքում շահառուներին ժամանակին եւ պատշաճ կարգով գումարը փոխանցող օղակ կհանդիսանա:

Ծրագրի նպատակն է կովկասյան էկոտարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքների, արոտավայրերի, վայրի կենդանիների ապրելավայրերի ու անտառի կայուն կառավարումը, ինչպես նաեւ էկո, ագրո եւ գինու զբոսաշրջության քաջալերումը:

Հայբիզնեսբանկը ծրագրի նախաձեռնողների կողմից ընտրվել է որպես գործընկեր՝ առաջարկելով ծառայությունների լավագույն պայմաններն ու սակագները:

Կողմերի համագործակցությունն ուղղված է ՀՀ էկոտարածաշրջանների եւ այդ տարածքներին բնորոշ կենդանատեսակների պահպանմանն ու անտառների կառավարմանը, Վայոց Ձորի մարզում բնապահպանական ծրագրի իրականացմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր