jkjhkjhkj

28-07-2017 12:52 3723

vtb46

 

ՎՏԲ-Հայաստան բանկը փոքր բիզնեսի հաճախորդների համար վարկավորման նոր ծրագիր է գործարկել:

Այսուհետև բանկի հաճախորդ հանդիսացող՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության, մինչեւ 7 մլն դրամ գումարով եւ սկսած 13,9% տոկոսադրույքից։

Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է 8-10 ժամվա ընթացքում՝ հեշտացված ընթացակարգով:

Մասնավորապես, մինչեւ 1 մլն դրամ վարկերը տրամադրվում են բանկի պահանջներին համապատասխանող միայն 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն դրամը գերազանցող վարկերը՝ 2 երաշխավորների առկայությամբ:

Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող եւ հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր