
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է առաջին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները՝ ապահովելով 90.5 մլն դրամ շահույթ:
Ընկերության վարկային պորտֆելը կազմել է 11.3 մլրդ դրամ, ակտիվները՝ 13.1 մլրդ դրամ, իսկ հաճախորդների թիվն ու վարկերի քանակն աճել է մոտ 10%:
«Ամփոփելով կիսամյակային ցուցանիշները՝ կարող ենք նշել, որ նոր որդեգրած ռազմավարությունը, որը միտված է սպառողական եւ ընդհանուր վարկատեսակների դիվերսիֆիկացիային, բերել է ակընկալվող արդյունքը, ինչի վկայությունն է հաճախորդների թվի զգալի աճը: Վարկառուների նշված աճը շատ ոգեւորիչ ցուցանիշ է, որը հնարավորություն կստեղծի հետագայում ունենալ ֆինանսական բոլոր ցուցանիշների շեշտակի աճ»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Նա վստահություն է հայտնել, որ վարկային կազմակերպությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ՝ ավելացնելով վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված վարկատեսակներով՝ պահպանելով ընդունելի ռիսկայնության մակարդակը:
«Ապագայում մենք պլանավորում ենք շարունակել նոր վարկատեսակների ներդրումը եւ վստահ ենք, որ տարին կամփոփենք հետագա զարգացմանը միտված եւ կայուն աճ ապահովող ցուցանիշներով»,- ընդգծել է Ալեքսանդր Տերյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



