
Արմսվիսբանկը Thomson Reuters-ի կողմից արժանացել է «Տվյալների մատակարարման գծով լավագույն գործընկեր» մրցանակին:
Մրցանակը շնորհվել է Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցների հետ անցկացված միջոցառման շրջանակում:
Ըստ բանկի տարածած հաղորդագրության` Արմսվիսբանկը Հայաստանի տարածքում գործող այն եզակի բանկերից է, որը Thomson Reuters ֆինանսական տեղեկատվական համակարգի իր պաշտոնական կայք-էջում իրականացնում է ՀՀ դրամի և հիմնական արտարժույթների, ՀՀ պետական արժեթղթերի, արտարժութային ֆորվարդային, ինչպես նաեւ միջբանկային ավանդային տոկոսադրույքների ամենօրյա երկկողմանի անընդհատ գնանշումներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



