
ՄԱԿ-ում Սուրբ աթոռի մշտական դիտորդական առաքելության տնտեսական փորձագետ, ԱՄՆ Սուրբ Ջոնի անվան համալսարանի դեցենտ Ալեքսանդր Գևորգյանի գնահատմամբ` Հայաստանը դժվարությամբ է ազատվում տնտեսական վերջին ճգնաժամերի հետևանքներից: Ամենամեծ հարվածը Հայաստանը ստացավ, երբ 2014-ին Ռուսաստանում ռուբլին կտրուկ արժեզրկվեց, հանգեցրեց գնաճի տեմպերի արագացմանը, ինչի հետևանքը զգացին Ռուսաստանի ռազմավարական գրեթե բոլոր գործընկեր երկրները:
<<Այս պահին ամբողջ աշխարհը կանգնած է վերափոխումների առաջ: Հայաստանի տնտեսությունը ևս: Այստեղ անհրաժեշտ է ապահովել արդյունավետության նոր որակ>>, - կարծում է Ա.Գևորգյանը:
Տնտեսակական ի ՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը, ո ՞ր ուղղությունը պետք է լինի առաջնային: Մասնագետը հորդրում է չսահմանափակել հնարավորությունները: Բարձրացնել ներդրումային գրավրչությունը և վստահությունը Հայաստանի նկատմամբ: Արտասահմանյան ներդողների համար ամենաանխափանը գյուղատնտեսությունը կարող է լինել:
<<Հայաստանը Եվրասիակն տնտեսական միության շրջանակում պետք է կարողանա խորացնել կապերը Ռուասատանի հետ: Սա ամենևին էլ չի նշանակում, թե Հայաստանը պետք է թուլացնի կապերը Արևմուտքի հետ>>, - համոզված է նա:
Արևմուտք ասելով մասնագետը նկատի ունի առաջին հերթին Միացյալ նահանգները, և ամերիկահայերի հնարավորությունները: Սուրբ Ջոնի անվան համալսարանի դեցենտը գործնականում ուսումնասիրել է ամերիկահայերի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Եզրակացությունը հստակ է` ամերիկահայերը Հայաստանում հեռանկարային և տնտեսապես շահավետ են համարում է ՏՏ և նորարարության ոլորտը, որտեղ պատրաստ են ներդրում անել:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



