
2017-2018 թթ. Արդշինբանկը նախատեսում է վերանորոգել ևս 9-10 գրասենյակ:
Այս մասին ասել է բանկի ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«Արդշինբանկը Երեւանում այս պահին ունի 19 մասնաճյուղ: Առաջին հայացքից դա շատ է թվում, սակայն հարկ եմ համարում նշել, որ Երեւանի բոլոր համայնքներում մենք մասնաճյուղեր չունենք, քանի որ ինքնանպատակ չէ ամենուր ապահովել ներկայություն: Նպատակը` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելն է:
Մասնաճյուղային ցանցը ընդլայնելիս մենք մշտապես գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են: Այսօր մեր նպատակներից է ոչ միայն նոր մասնաճյուղեր բացելը, այլ գործող մասնաճյուղերի զարգացումը եւ առկա խնդիրների լուծումը: Մեր բոլոր նորաբաց եւ վերանորոգված գրասենյակները կարելի է անվանել օրինակելի, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակակից բանկային համակարգի պահանջներին: 2017-2018 թթ. մենք նախատեսում ենք վերանորոգել եւս 9-10 գրասենյակ՝ հավատացած լինելով, որ ժամանակակից գրասենյակները եւ մասնագիտացված անձնակազմը կնպաստեն սպասարկման ավելի բարձր որակի ապահովմանը» - նշել է Արմեն Գասպարյանը:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին:
Բանկի մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերն առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին:
Մասնավորապես, Երևանի Թամանյան 1 հասցեում գտնվող «Կասկադ» և «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնաճյուղերը, ինչպես նաև «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղներն աշխատում են երկարացված ռեժիմով՝
- «Զվարթնոց» մասնաճյուղ՝ շուրջօրյա 24/7
- «Կասկադ» մասնաճյուղ՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ - կիրակի՝ 11:15-19:45
- «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ` 10:00 – 14:00:
Գլխամասային գրասենյակը սպասարկում է հաճախորդներին աշխատանքային օրերին ժամը 09:15-ից մինչեւ 16:45-ը` առանց ընդմիջման:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



