
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ըստ Բորսայի մամուլի ծառայության` Բանկի SWISB4 հապավմամբ, 10 մլն ԱՄՆ դոլար ընդանուր ծավալով պարտատոմսերը (ISIN - AMSWISB24ER1) ներառում են 100,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.75% տոկոսադրույքով և 7 տարի շրջանառության ժամկետով:
Ընկերության SWISB5 հապավմամբ, 10 մլն Եվրո ընդանուր ծավալով պարտատոմսերը (ISIN - AMSWISB25ER8) ներառում են 100,000 հատ արժեկտրոնային պարտատոմս` 100 Եվրո անվանական արժեքով, արժեկտրոնի 5.0% տոկոսադրույքով և 6 տարի շրջանառության ժամկետով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



