jkjhkjhkj

04-08-2017 11:14 2816

kam 1

 

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սկսել է ոսկու գրավադրմամբ վարկավորում իրականացնել՝ ներդնելով 2 նոր լոմբարդային վարկատեսակ:

Վարկատեսակներից մեկը ենթադրում է ոսկու գրավով վարկեր` սկսած 17,7% տարեկան տոկոսադրույքից, մինչեւ 100% վարկ/գրավ հարաբերակցությամբ, իսկ երկրորդ վարկատեսակը՝ վարկավորում առանց վարկի տրամադրման եւ ոսկու գնահատման վճարների գանձման:

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքով՝ վարկատեսակի ներդրման համար հիմք է հանդիսացել հաճախորդների շրջանում իրականացված շուկայի վերլուծությունը, որը բացահայտել է, որ առկա է պահանջ նշված վարկատեսակների մասով:

«Համաձայն ընկերության որդեգրած ռազմավարությանը՝ դիվերսիֆիկացնել հաճախորդներին տրամադրած վարկատեսակները, «Կամուրջ»-ը շարունակ ընդլայնում է վարկատեսակների ուղղվածությունը, եւ պլանավորում մինչեւ տարվա վերջ ներդնել այլ վարկատեսակներ նույնպես, որոնք ունեն պահանջարկ շուկայում: Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակները ձեռք կբերեն հաճախորդների լայն շրջանակ ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում»,- նշել է Ալեքսանդր Տերյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր