jkjhkjhkj

10-08-2017 16:28 2408

sam

 

Հայաստանի կառավարության, «Դեբեդ հիդրո» ՍՊԸ և և «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև «Շնող» ՀԷԿ կառուցման ծրագրի վերաբերյալ պայամանագիր է կնքվելու: Կառավարությունը պայմանագրի կնքմանը հավանություն տվեց այսօրվա նիստում:

Որոշման հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է հավանություն տալ 76 ՄՎՏ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:

Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման նպատակով:

Կառուցապատողը պարտավորվում է իրականացնել այդ օբյեկտի շինարարական աշխատանքները: «Շնող» ՀԷԿ շահագործման օրվանից առնվազն 20 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը պարտավորվում է երաշխավորել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:

Դեբեդ Գետի վրա «Շնող» ՀԷԿ կառուցման նախագծի իրականացումը թույլ կտա Հայաստանին մեծացնել հանրապետության հիդրոէներգետիկ հնարավորությունները: Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն 150-180 մլն դոլար։ Նախագծի իրականացումը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզում:

ՀԷԿ-ի շահագործման հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը, դրանով նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր