16-08-2017 12:56
2622

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 15-ից մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը իր facebook-յան էջում:
«Հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ», - նշել է նա:
Վարչապետի արձակուրդը կտևի մինչև օգոստոսի 18-ը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



