jkjhkjhkj

17-08-2017 15:19 2596

gg 1

 

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերը դանդաղել են 1,9%-ից մինչև 0,8%: Նման դինամիկան ընթացիկ շաբաթ պայմանավորված էր արծաթի և պալլադիումի գների նվազմամբ` ոսկու արժեքի աճի տեմպերի դանդաղման և պլատինիումի աճող թրենդի արագացման ֆոնին:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալության, 2017 թվականի օգոստոսի 14-ից մինչև 20-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը` 19561,90 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 0,9%-ից մինչև 0,3%), արծաթինը` 256,49 դրամ (շաբաթական դինամիկան` 1,2% աճից մինչև 0,1% անկում), պլատինիումինը` 14996,82 դրամ (շաբաթական աճի արագացում` 2,2%-ից մինչև 2,8%), պալլադիումինը` 13709,60 դրամ (շաբաթական դինամիկան 3,3% աճից մինչև 0,1% անկում):

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր