jkjhkjhkj

18-08-2017 11:01 2423

morgan

 

Համաշխարհային տնտեսության տարեկան աճը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հասել է 4.4 տոկոս, վկայում են Morgan Stanley բանկի տվյալները։

«Համաշխարհային տնտեսության աճը երկրորդ եռամսյակում 4.4 տոկոս մակարդակի վրա է, ինչն ամենաբարձրն է 2010 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր», - հայտնում են փորձագետները։

Մասնագետներն ընդգծել են, որ որոշ երկրների ՀՆԱ աճի տեմպերն իրենց համար անակնկալ է եղել։

Մեծ աճ է գրանցվել Ճապոնիայում, Ռուսաստանում, փոքր աճ՝ ԵՄ-ում և Մեծ Բրիտաիայում։

2017 թվականի երրորդ եռամսյակում բանկի վերլուծբանները կանխատեսում են համաշխարհային տնտեսության 3.6 տոկոսի աճ, չորրորդ եռամսյակում՝ 3.5։

2017 և 2018 թվականներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի ընդհանուր կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ համապատասխանաբար 3.6 և 3.7 տոկոս։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր