2017 թ. սկզբին Հայաստանում ռուսաստանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 3,4 մլրդ դոլար: Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի կայքում հրապարակված Ինտեգրման հետազոտությունների կենտրոնի «ԱՊՀ-ում փոխադարձ ներդրումների մոնիտորինգ -2017» զեկույցում: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, ռուսաստանյան ընկերություններն ավելացրել են օտարերկրյա ներդրումները Եվրասիական միության բոլոր երկրներում:
2017 թ. սկզբին ՌԴ–ից ուղղակի ներդրումների արտահանման առաջատարը Բելառուսն է`8,5 մլրդ դոլար, որին հաջորդում է Ղազախստանը`8,2 մլրդ դոլար, երրորդ տեղում Հայաստանն է (3,4 մլրդ դոլար), ապա Ղրղըզստանը (0,9 մլրդ դոլար):
ԵԱՏՄ երկրներում կատարված ռուսական ներդրումների կեսից ավելին բաժին է ընկնում վառելանյութի համալիրին: Զգալի տեղ են զբաղեցնում գունավոր մետալուրգիայի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական հատվածներում կատարված օտարերկրյա ներդրումները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


