ՔՊԿ մամուլի ծառայության համաձայն՝ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի աշխատակազմի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, քննարկվել են լիբանանյան ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ընկերության հիմնադիր Բաշիր Ալ Մուսսավին մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, շուկայում զբաղեցրած դիրքը, ավանդական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ մետաղական կոնստրուկցիաների կիրառությունը և այլն:
Ա. Ղուլարյանը նշել է, որ քաղաքաշինության պետական կոմիտեն կարևորում է նոր գործընկերների ձեռքբերումը և գործնական կապերի հաստատումը:
Հանդիպման ավարտին կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու և հետագա համագործակցության ուղիները որոշելու համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


