Պրոմեթեյ Բանկի 2017թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի օգոստոսի թեման հայերի ձեռքբերումներն են ծովագնացության ոլորոտում:
Բանկը կազմակերպեց մրցույթ, որի շրջանակներում ծովագնացության թեմայով հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցները ուղեւորվեցին Սեւան՝ գիտակրթական այցով «Կիլիկիա» առագաստանավ:
Մասնակիցներին ուղեկցում էր «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը:
Նավապետը մասնակիցներին ծանոթացրեց հայկական ծովագնացության պատմության հետ եւ պատմեց «Կիլիկիա» առագաստանավի կատարած նավարկության մասին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


