Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվել է ավելացնել Ադրբեջանում կատարվող ներդրումները:
Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների, Բանկը հրաժարվել է ավելացնել ներդրումներն Ադրբեջանի ցեմենտի առաջատար արտադրող «Հոլջիմ» ընկերությունում:
Ներդրումները չավելացնելու վերաբերյալ որոշումը կայացրել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը:
Բանկին է պատկանում «Հոլջիմ» գործարանի բաժնետոմսերի 10 տոկոսը: Նախորդ տարի որոշում էր կայացվել ավելացնել ներդրումները և բաժնետոմսերը հասցնել 20 տոկոսի, սակայն բանկը հրաժարվել է:
2016-ից համաշխարհային շուկայում նավթի գների և պահանջարկի նվազման հետևանքով Ադրբեջանում ստեղծվել է տնտեսական խիստ անկայուն իրավիճակ և Ադրբեջանն արտաքին ներդրումների տեսանկյունից որպես բիզնես միջավայր դառնում է ավելի անհետաքրքիր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


