jkjhkjhkj

28-08-2017 18:11 2478

bit 1

 

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթը համարել ֆինանսական ակտիվ, սակայն կարգավորել այն որպես «այլ ունեցվածք», հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը՝ ընդգծելով, որ միայն որակավորված ներդրողները պետք է թույլատրվեն բորսայում կրիպտոարժույթի առքուվաճառքին:

Նրա խոսքով՝ այդ վիրտուալ արժույթները սկսել են ավելի հաճախ օգտագործվել փողերի լվացման նպատակով, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանց առևտուրը կազմակերպել բորսայում, որպեսզի կարգավորիչը միշտ տեղեկացված լինի՝ ով է վաճառողը, ով է գնորդը և դեպի ուր են շարժվում բիթքոինի հաշիվները:

«Նախարարությունը չի պատրաստվում թույլատրել «սովորական մահկանացուներին» գնել և վաճառել բիթքոին: Այն վտանգավոր ներդրում է, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների»,- նշել է Ալեքսեյ Մոիսեևը: Նա ընդգծել է, որ որակավորված ներդրողներին որոշում է ՌԴ Կենտրոնական բանկը:

Նախարարությունը կրիպտոարժույթների կարգավորման քաղաքականությունը որոշելիս ելնում է նրանից, որ այն ֆինանսական բուրգ է, ու նման ներդրումները բարձր ռիսկային են:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր