jkjhkjhkj

29-08-2017 10:59 2513

g

 

ՀՀ Կենտրոնական բանկը բարելավել է 2017թ. Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը եւ սահմանել այն 3,9-4,8% միջակայքում՝ նախկին 3.3-4.8% փոխարեն:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվության, տնտեսական աճի շարժիչ ուժը կլինեն արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:

Արդյունաբերության ճյուղի 2017թ. կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված տարվա առաջին կիսամյակում ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ և հանքահումքային ապրանքների գների ավելի բարձր մակարդակի արձանագրմամբ: Արդյունքում՝ 2017թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 7,8-8,6% աճ՝ 7,2-8,4%-ի փոխարեն:


Շինարարության ոլորտում ավելացված արժեքի կանխատեսումները նախկինի համեմատ էականորեն չեն փոխվել, մասնավորապես՝ 2017թ. ակնկալվում է 1,5-2,4% անկում:


Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. երկրորդ կիսամյակից դանդաղած տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Արդյունքում, ոլորտի աճը գնահատվում է 1,6-2,4% միջակայքում՝ նախկին 3,6-4,4%-ի փոխարեն:


Ծառայությունների ճյուղում 2017թ. ավելացված արժեքի աճը գնահատվում է 4,2-4,6%, ինչն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումը (3,4-4%): Վերանայումը մեծապես պայմանավորված է տարվա ընթացքում, ԿԲ ակնկալիքների համեմատ, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվի ավելի մեծ աճով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր