
Հայաստանը կտրուկ ավելացրել է ադամանդի արտահանումը: 2017 թ. առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակի համեմատ Հայաստանից 2,3 անգամ ավելի շատ ադամանդ է արտահանվել:
Դրական միտում է արձանագրվել նաև ներմուծման գծով, որտեղ քանակային արտահայտմամբ կես տարում մատակարարումների ծավալներն աճել են 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 2 անգամ:
ՀՀ մաքսային ծառայության տվյալով, 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 133.8 հազար կարատ ադամանդ: Հայաստանից հումքն արտահանվում է ԱՄԷ (38,4%), Ռուսաստան (24,3%), Բելգիա (19,5%), Շվեյցարիա (7,4%),իսկ մնացած ծավալը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Կանադային, Գերմանիային:
Միաժամանակ հաշվետու շրջանում հանրապետություն է ներմուծվել 244.2 հազար կարատ չմշակված ադամանդ՝ $75.3 մլն արժողությամբ:
Ալմաստի հումքը առավելապես Հայաստան է ներմուծվում ԱՄԷ-ից (53%), Բելգիայից (11,1 %), Ռուսաստանից (8%), Շվեյցարիայից (7,9%), Կանադայից (6,8%), Հնդկաստանից (6,7%), մնացած մասը՝ Թայլանդից, Հարավային Աֆրիկայից, Հոն Կոնգից:
Նշենք, որ Հայաստանն ադամանդների սեփական հանքավայրեր չունի և ալմաստի հումք է ներմուծում դրա հետագա մշակման և ադամանդների արտահանման համար՝ առավելապես այն երկրներ, որտեղից ներմուծում է հումքը: Ավանդաբար ալմաստի ներմուծումը գերազանցում արտահանումը, ինչը Էկոնոմիկայի նախարարությունում բացատրում են երրորդ երկրներ դրանց վերաարտահանմամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



