jkjhkjhkj

01-09-2017 15:25 1609
taravԳյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյան» անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով «Տարոն-Ավիա»-ի՝ նոր օդանավով համալրվելու մասին, նշել է. «Շատ ուրախալի լուր է բոլորիս համար: Սա նշանակում է՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը զարգանում է, աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Ուղևորահոսքը և պահանջարկը ևս դինամիկ աճ են գրանցում»:

Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոնի Ռոստով, Սամարա, Կրասնոդար և Մոսկվա ուղղություններով։

Նշենք, որ ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյան» անվանումը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր