jkjhkjhkj

05-09-2017 15:31 2140
AEBopeՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն Երևանի Դավթաշենում համայնքում բացեց իր առաջին մասնաճյուղը, որը բանկի մասնաճյուղային ցանցում 50-րդն է: Մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին, կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, կտրամատդրի պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն:

Նորաբաց մասնաճյուղի հաճախորդները կօգտվեն արտոնյալ պայմաններից: Մինչև հոկտեմբերի 5-ը նրանք հնարավորություն ունեն վարկ վերցնել բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2 տոկոս ցածր տոկոսով և ավանդ ներդնել` մինչև 1 տոկոս բարձր տարեկան տոկոսադրույքով: Գրանցված աշխատողներին վարկեր կտրամադրվեն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, բանկային քարտերն էլ կտրամադրվեն գործող տարեկան սպասարկման վարձից 50 տոկոս ցածր:

Հաճախորդների սպասարկման բարձր որակին կնպաստեն ՀԱՅԷՈԿՈՆՈՄԲԱՆԿԻ բարձր տեխնոլոգիաները: Դրանց շնորհիվ կապահովվի հաճախորդների հարմարավետությունը:

Բանկը նախատեսում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը` ապահովելով հաճախորդների հարմարավետությունը և որդեգրած տարածքային քաղաքականությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր