07-09-2017 11:10
3227
Հայաստանում թանկարժեք մետաղների գների վերընթաց դինամիկան շարունակվում է յոթերորդ շաբաթ շարունակ: Այսպես, ընթացիկ շաբաթ գներն աճել են 1.7%, նախորդ շաբաթվա 1.3% համեմատ: Թանկարժեք մետաղների գների դրական դինամիկան պայմանավորված էր ոսկու, արծաթի և պլատինի կտրուկ թանկացումով, իսկ պալադիումի գների աճը դանդաղել է:Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության` 2017 թվականի սեպտեմբերի 4-6-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 20224.08 դրամ է (շաբաթական աճը` 2%), արծաթինը` 268.89 դրամ (շաբաթական աճը`2.6%), պլատինիումը` 15291.26 դրամ (շաբաթական աճը` 1%), պալադիումինը` 14439.62 դրամ (շաբաթական աճը`0.3%):
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



