jkjhkjhkj

11-09-2017 18:30 1572
anel954Անելիք Բանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի չորրորդ տրանշը՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։

Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձիք՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Պարտատոմսերի ամեն նոր թողարկման հետ մենք հաճախորդների հետաքրքրվածության եւ պահանջարկի ծավալների աճի մեծ տենդենց ենք արձանագրում, ինչը փաստում է բանկի հանդեպ մեծ վստահության եւ մեր երկրում համեմատաբար նոր ներդրումային գործիքների հանդեպ հետաքրքրվածության աճի մասին»,- ասել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը՝ ընդհանուր $5 մլն ծավալով, 5.75% տարեկան տոկոսադրույքով էր, 2 տարի շրջանառությամբ եւ 6-ամսյա ժամկետով տոկոսների վճարման պարբերականությամբ:

Անելիք Բանկը պարտատոմսերի թողարկումները սկսել է 2016թ․ դեկտեմբերից եւ արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 4 տրանշ՝ ընդհանուր $15 մլն և 1 մլրդ դրամ ծավալներով, որոնք բոլորը տեղաբաշխվել են նշված ժամանակահատվածից շուտ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր