13-09-2017 16:56
2079
Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին կիսամյակում արագացել է`11.7%-ից մինչև 47.2%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության, հաշվետու ժամանակահատվածում անկանխիկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 126,2 մլրդ դրամ: Միայն II եռամսյակում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն աճել է 26,9%:Պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալը 2017 թվականի առաջին կեսին կազմել է 748.6 մլրդ դրամ, տարեկան աճը`14.2%: Իսկ շրջանառվող քարտերի քանակը նվազել է մինչև 1,6 միլիոն, տարեկան անկումը`8.9%, իսկ եռամսյակային աճը կազմել է 3%:
Հինգ տարվա կտրվածքով անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն աճել է 3.2 անգամ, ընդ որում, հիմնական 2.2 անգամյա աճը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում: Պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալում անկանխիկ գործարքների մասնաբաժինը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 10% -ից մինչև 17%, ինչը պայմանավոևված է ինտերնետային առևտրի զգալի ակտիվացումով և բանկերի կողմից իրականացվող Cashback գործառույթներով:
Հայաստանի պլաստիկ շուկայում 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ առաջատարն է Visa քարտը` շուկայի 36%, երկրորդ տեղում է ArCa քարտը` 33%, երրորդն է MasterCard-ը` 28%, իսկ մնացած 3%-ը կազմում են մյուս միջազգային քարտերը (HSBC, American Express, Diners Club): Մինչդեռ, տարեկան կտրվածքով Visa քարտերի մասնաբաժինը նվազել է 45%, իսկ ԱրՔա և MasterCard քարտերինը`համապատասխանաբար աճել է 30% և 22%: Հնգամյա կտրվածքով շրջանառվող քարտերն աճել են 41%, տրանզակցիաների ծավալը`88%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



