
Facebook ընկերությունը ծրագրում է 2018թ. Կանադայում բացել արհեստական ինտելեկտի սեփական լաբորատորիան (AI lab):
«Երբ այնպիսի տեխնիկական հսկաները, ինչպիսին է Facebook-ը, ներդրում են անում մեր քաղաքներում, դա ոչ միայն վկայում է մեր ժողովրդի տաղանդի մասին, այլև Կանադայի հսկայական պոտենցիալի մասին՝ որպես ինովացիոն և տեխնոլոգիական կենտրոն»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նրա խոսքով՝ լաբորատորիան կգործի Մոնրեալում, դրա ղեկավարը կլինի գիտությունների դոկտոր Ջոել Պինոն, որը դասավանդում է Մոնրեալի Մակգիլի համալսարանում: Մինչև 2018 թվականը Պինոն պետք է հավաքի թիմ՝ կազմված 20 գիտնականներից:
Վարչապետի մամլո ծառայության տվյալով՝ Facebook-ը նոր նախագծում մտադիր է ներդնել 7 մլն դոլար, իսկ նոր լաբորատորիան կհամագործակցի Canadian Institute for Advanced Research-ի և Montreal Institute for Learning Algorithms-ի հետ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



