
Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի առևտրային բանկերում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, կրճատվել է 4%–ով` հասնելով 37,87 մլրդ դրամի:
Ըստ Կենտրոնական Բանկի` սեպտեմբերին երկարացված վարկերը նվազել են 8,6%–ով`կազմելով 125,3 մլրդ դրամ։
Բանկերի վարկային ներդրումները սեպտեմբերի վերջին կազմել են 2 331,8 մլրդ. դրամ (0,37 տոկոսի անկում), որից 1, 475,2 մլրդ դրամն` արտարժույթով և 856,6 մլրդ դրամը` դրամով։
Գումարային արտահայտմամբ վարկերի համախառն մեծությունը սեպտեմբերի վերջին հայկական բանկերում կազմել է 2495 մլրդ դրամ (0.01 տոկոսի անկում)։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



