
ՀՀ կառավարությունը լուծարել է ընկերությունը, որը կառավարում էր պետական էներգետիկ ձեռնարկությունների պարտքերը։ «Հայգազարդ» ՓԲԸ–ն լուծարելու մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22 կառավարության նիստում։
«Հայգազարդը» ստեղծվել էր 1990-ական թվականների վերջում մարզային գազային ընկերությունների պարտքերի կառավարման համար, որոնք միավորված էին «ՀայՌուսգազարդ» ընկերությունում։ Ավելի ուշ «Հայգազարդին» էին վերագրվում նաեւ այլ պետական հաստատությունների պարտքերը, որոնք հանվում էին սեփականաշնորհման։
Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/364277.html
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



