jkjhkjhkj

08-11-2017 18:02 6432

shopingcard

 

Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար:

«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար եւ հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0% տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով»,- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:
Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

«Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա, 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդն անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը»,- ընդգծել է Գրիգորի Բաղդասարյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր