jkjhkjhkj

22-12-2016 12:51 1342

xdfhfg.jpg

2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու է բոլոր բաժանորդների համար: Նման որոշում է ընդունվել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում:

Տնային տնտեսությունների համար հոսանքի ցերեկային սակագինը կլինի 44.98 դրամ (2.6%-ով նվազում) գիշերային սակագին՝ 34.98: Սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն ավելի պակաս կլինի. ցերեկայինը՝ 40 դրամ (13.4%-ով նվազում), գիշերայինը՝ 30:


Խոշորագույն բաժանորդների համար՝ 110 կՎ լարման պարագայում, ցերեկային սակագինը 33.48 դրամ կլինի (3.5%-ով նվազում), գիշերայինը՝ 29.48:
35 կՎ լարման բաժանորդների համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ (3.3%-ով նվազում), գիշերայինը՝ 31.98:
6(10) կՎ-ի բաժանորդների համար ցերեկային սակագինը կլինի 41.98 դրամ (2.8%-ով նվազում), գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

 

Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/364534.html

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր