jkjhkjhkj

11-11-2017 11:20 3554

ampayman

 

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է Amundi-ACBA-Asset Management- ի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրերում կատարված փոփոխությունները:

Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայության` ԿԲ Խորհուրդը գրանցել է Amundi-ACBA-Asset Management կենսաթոշակային հիմնադրամի կանոնների նոր խմբագրությունը`ներդրումային երեք մոդելներով: Առաջինը` դեպի կենսաթոշակային հիմնադրամ կայուն եկամուտներով, երկրորդը`դեպի պահպանողական կենսաթոշակային հիմնադրամ, իսկ երրորդը`դեպի հավասարակշռված կենսաթոշակային հիմնադրամ:

Նշենք, որ Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում գործում է կենսաթոշակային հիմնադրամ`«Amundi-ACBA-Asset Management» ՓԲԸ (2013-ի նոյեմբերի 19-ից) և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (2013-ի նոյեմբերի 29-ից): Amundi-ACBA-Asset Management-ի բաժնետերերն են` ֆրանսիական ընկերությունը - 51% և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը - 49%: Իսկ Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա-ի բաժնետերերն են`ավստրիական C-QUADRAT Investment AG – 74.9% և գերմանական Talanx Asset Management GmbH – 25.1%: Կենսաթոշակային հաշիվների օպերատորներն են`Հայփոստը Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Կոնվերս Բանկը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր