
Ասիական զարգացման բանկը և «Ֆինքա» ՈՒՎԿ-ն կնքել են վարկային պայմանագիր, որով բանկն ընկերությանը տրամադրում է $6 մլն-ի վարկ և $200 000-ի տեխնիկական աջակցության դրամաշնորհ:
ԱԶԲ-ի տրամադրած ֆինանսավորումը հաջորդ տարիների ընթացքում կապահովի «Ֆինքա»-ին անհրաժեշտ դրամական միջոցներով, որոնք ընկերությունը կուղղի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, նաև ֆերմերների եկամուտների մակարդակի ու զբաղվածության բարձրացմանը՝ առաջարկելով իր հաճախորդներին վարկեր և՛ դրամով, և՛ դոլարով:
«Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի զարգացման դինամիկայից, այսպիսով՝ երկրի բարգավաճումը ապահովելու համար անհրաժեշտ է բիզնեսներին առաջարկել ֆինանսավորման ճիշտ լուծումներ: Ասիական զարգացման բանկը հպարտ է աշխատել «Ֆինքա»-ի հետ եւ հասցնել ֆինանսական ծառայություններն այն տարածաշրջաններ, որտեղ ֆերմերային և տնային տնտեսությունները դեռևս ունեն դրանց հասանելիության խնդիրը»,- նշել է ԱԶԲ Մասնավոր հատվածի գործառնական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմեն:
ԱԶԲ-ն նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերի «Ֆինքա»-ին՝ օգնելով ներդնել վարկային սքորինգի նոր համակարգ ու ստանալ ֆինանսական կազմակերպություններում հաճախորդների պաշտպանությանն ուղղված միջազգային Smart ծրագրի հավաստագիր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



