jkjhkjhkj

17-11-2017 11:36 2666

ashibxoshoraguyn

Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի՝ Հայաստանում գործող բոլոր 17 առևտրային բանկերի մեջ խոշորագույն հարկատու բանկն Արդշինբանկն է, որը հունվար - սեպտեմբերին պետբյուջե է վճարել 3 մլրդ 989.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Ավելին, Արդշինբանկը նաև գրանցել է բացարձակ ծավալով հարկերի ամենամեծ աճը:

Նշենք, որ Արդշինբանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody's և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր