jkjhkjhkj

17-11-2017 13:57 2595

aeee

 

Հայէկոնոմբանկն ու բելգիական Incofin CVBA ներդրումային ընկերությունն կնքել են երկրորդ վարկային պայմանագիրը՝ $10 մլն արժողությամբ:

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

«Հայէկոնոմբանկի և Incofin CVBA ներդրումային ընկերության միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016-ին, երբ կնքվեց առաջին վարկային պայմանագիրը: Երկրորդ՝ ավելի մեծ գումարով եւ ժամկետով վարկի ներգրավումը վկայում է մեր միջեւ փոխվստահության եւ ամուր գործարար հարաբերությունների մասին»,- ասել է Հայէկոնոմբանկի Միջազգային եւ զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

Ըստ հաղորդագրության` 2016-ին Հայէկոնոմբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ $39 մլն: Ներգրաված միջոցներն ուղղվել են բանկի՝ միկրո և փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրի խթանման ֆինանսավորմանը: Իսկ 2017-ի սկզբից առ այսօր բանկը նույն նպատակների համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ $26 մլն և դեռ նախատեսում է մինչ տարեվերջ կնքել ևս $12 մլն գումարով վարկային պայմանագրեր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր