
Հայկական ավիափոխադրող <<Տարոն-Ավիա>> ավիաընկերությունն նոյեմբերի 17-ին <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի <<Վնուկովո>> օդանավակայան:
Ինչպես հայտնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը` թռիչքներն իրականացվելու են <<Արամ Խաչատրյան>> անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլից Գյումրու <<Շիրակ>> օդանավակայանում բազավորված <<Տարոն-Ավիա>> ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա (<<Դոմոդեդովո>> օդանավակայան) - Գյումրի երթուղիներով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



