
էլեկտրամեքենաների արտադրության առաջատար ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Semi կոչվող բեռնատարը և Roadster սպորտային էլեկտրամեքենան։
Tesla Semi-ն բեռնատար է, որն առանձնանում է իր աէրոդինամիկ արտաքինով։ Բեռնատարի վրա տեղադրված են Tesla Model 3 էլեկտրական շարժիչներ։
Բեռնատարը 0-100 կմ/ժ արագությանը հասնում է 5 վայրկյանում, 36 տոննա բեռ կրելու դեպքում այս ցուցանիշը կազմում է 20 վայրկյան։ Բեռնատարն ամբողջական լիցքավորմամբ անցնում է 800 կմ։ Մարտկոցների 80% լիցքավորման (650 կմ) համար անհրաժեշտ է կես ժամ։
Բեռնատարի վարորդի նստատեղին տեղադրված է խցիկի կենտրոնում։ Բեռնատարը կիսաավտոմատ կառավարման հնարավորություն ունի ։
Tesla Semi-ն արտադրության կդրվի 2019թ.-ին։ Բեռնատարի գնի մասին դեռևս տեղեկություն չկա։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



