jkjhkjhkj

21-11-2017 16:32 11513

toshak

 

Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակի չափը` 16 հազար դրամը, չի կարող բավարարել:

Նա շեշտեց՝ ինքն ուրախ կլինի, որ կարողանան կենսաթոշակի շեմը բարձրացնել և հույս ունի, որ 2018 թվականի կայունացման բյուջեն, այս խնդիրները կկարգավորի:

«Առաջիկայում կայունացման բյուջեն, որ սահմանել է կառավարությունը, առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման 100 օրում հասցրել է այցելել 51 տարածքային ստորաբաժանում, ուսումնասիրել ոլորտի խնդիրները, և պատրաստվել նոր ծրագրերին` սկզբունքային նոր աշխատաոճով. ազնիվ, նվիրված և հոգատար:

Տարեսկզբից սկսած աշխատանքային գրքույկների թվայնացումը հստակեցվել է: Այս պահին 500 հազար քաղաքացու աշխատանքային գրքույկները գործատուի մոտ են, նախ դրանք են թվայնացվում, հետո 700 հազար թղթային այն գրքույկները, որոնք տանն են պահվում: Թվայնացումը կավարտվի 2019 թվականին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր