jkjhkjhkj

22-11-2017 14:21 2404

cbcbcbcb

 

ՀՀ կենտրոնական բանկում կայացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող՝ Ազգային վճարային համակարգերի զարգացման համակարգման աշխատանքային խմբի 3-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական (ազգային) բանկերի, ինչպես նաև «ՖինՏեխ» ասոցիացիայի ներկայացուցիչները:

Ազգային վճարային համակարգերի զարգացման համակարգման աշխատանքային խմբի 3-րդ նիստում քննարկվել են վճարային քարտերի ազգային համակարգերի, ISO 20022 ստանդարտի ներդրման, ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման և ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում իրականացվող գործակցությանն առնչվող հարցեր:

Նիստում հաստատվել է Ազգային վճարային համակարգերի զարգացման համակարգման աշխատանքային խմբի՝ 2018 թ. միջոցառումների ծրագիրը:

Նիստի ընթացքում ՀՀ ԿԲ կողմից ներկայացվել են միասնական դրամական փոխանցումների ԱՐՈՒՍ համակարգի և կիբերանվտանգության ոլորտում ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ զեկույցներ:Նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՖինՏեխ ասոցիացիայի տնօրենը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր