jkjhkjhkj

26-12-2016 15:58 1322

Եվրախումբն ու Եվրոպական կայունացման մեխանիզմը՝ ESM–ը, որոշել են հունվարին վերականգնել Աթենքի հետ բանակցությունները Հունաստանի պետական պարտքը կրճատելու կարճաժամկետ միջոցների համար այն բանից հետո, երևբ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բացատրություններ էր տվել թոշակային վճարումների մասին։ Այս մասին հայտնել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների վերականգնման մասին այն բանից հետո, երբ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բացատրություններ էր տվել։ ESM–ը կվերականգնի բանակցությունները հունվարին»,– հայտնել է նա։

Դեկտեմբերի սկզբին Եվրախումբը համաձայնության էր հասել Հունաստանի հետ պետական պարտքի մասնակի վերակազմավորման հարցով տոկոսադրույքերի կրճատման եւ մարման ժամկետի երկարաձգման միջոցով։

 

Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/364853.html

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր