jkjhkjhkj

29-11-2017 16:20 2623

tvayin orakarg

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:

Նշվել է, որ Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն: Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական, չափելի արդյունքներ և առաջարկվել են թվային ոլորտում նոր նախաձեռնություններ՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման մասով: Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական: Կարևորելով Հայաստանում թվայնացման տեխնոլոգիաների զարգացումը, հասարակության էլեկտրոնային մասնակցության և էլեկտրոնային կառավարման ցուցանիշների բարելավումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով և կոնկրետ միջոցառումներով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր