
<<ՀԱՅԷԿՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն հանդես է գալիս նոր ակցիայով:
Բանկում նշեցին, դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը, առաջարկում են նոր ակցիա <<Առանց գրավ>> վարկատեսակի համար:
Ակցիայի շրջանակներում վարկերը տրամադրվում են՝ ՀՀ դրամով՝ սկսած տարեկան 16% -ից, մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով, առավելագույնը 2 տարի մարման ժամկետով: Վարկի տրամադրման ժամանակահատվածն ընդամենը 1 օր է:
Ինչպես վարկի անվանումն է հուշում, վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության՝ վարկառուի ընտանիքի անդամ չհանդիսացող առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորությամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով




Մեկնաբանություն