
Արարատբանկը «Վստահության ստանդարտ» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր: Ինչպես հայտնում են Բանկի մամուլի ծառայությունից, հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային 4-րդ ֆինանսական և տնտեսական ֆորումի ընթացքում, որն ընթանում էր նոյեմբերի 30-ի մինչև դեկտեմբերի 1-ը:
«Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվեց Արարատբանկի խորհրդի նախագահ, Աշոտ Օսիպյանին:
Այս տարի հաղթողները որոշվեցին երեք`« Հավաստիության էտալոն», «Զարգացման էտալոն» և «Տեխնոլոգիական հաղթանակ» անվանակարգերում: Մյուս նոմինանտների շարքում էին`«Բելինվեստբանկ» ԲԲԸ, Տնտեսական համագործակցության միջազգային բանկը, «ՑենտրԿրեդիտ»Բանկը (Ղազախստան), «Առևտրային Ինդո Բանկը» (Հնդկաստան), «Օպտիմա բանկը» (Ղրղզստան), «Նովա բանկը» (Բոսնիա և Հերցեգովինա):
Ֆինանսական ոլորտի այս մրցանակը ոլորտի հեղինակավոր մրցանակ է, որը վկայում է դափնեկիրների բարձր մասնագիտական ճանաչման մասին բանկային, ապահովագրության, ներդրումային բիզմեսի, ակտիվների կառավարման, լիզինգի, ֆակտորինգի, աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ոլորտներում:
Մոսկվայի IV միջազգային ֆինանսական-տնտեսական ֆորումին մասնակցում էին 14 երկրների 157 մասնակիցներ: Մասնակցում էին արդյունաբերության, ագրոբիզնեսի, տեխնոլոգիաների, գիտության ոլորտների, ֆինանսա-բանկային հատվածների, պետական կառավարման, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի առաջատար ներդրումային ընկերությունների թոփ մենեջերներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



