jkjhkjhkj

07-12-2017 18:24 3430

aranchert

 

ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:

ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար:

Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում:

ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր