jkjhkjhkj

08-12-2017 12:10 3628

armf

 

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործում նորությամբ: «Արմֆոնիկ», պարզ լուծումներով հեռախոս՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար: Այն հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին: Արմֆոնիկի հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: Այն հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին: Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ): Արմֆոնիկը կլինի մանրածախ վաճառքում դեկտեմբերի 8-ից: Շուկայական գինը 12.000 դրամ է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր