jkjhkjhkj

15-12-2017 16:48 2221

ACCC

 

Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունըև որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։

Ծրագրի շրջանակում օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։

Միայն 2017- 2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նորաշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր